National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2022
Օրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով
1 / 6

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին դեկտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից ստացել է բազմաթիվ առաջարկներ, որոնք համատեղ կարգով քննարկվել եւ ընդունվել են: Քննարկվող նախագծերի փաթեթում ընդգրկվել են նաեւ այդ առաջարկությունները՝ նոր խմբագրությամբ:

2021 թ. ապրիլի 14-ին ընդունված օրենսդրական փաթեթով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձեւավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: 2022 թ. փետրվարին ընդունված օրենքների նախագծերի փաթեթի արդյունքում, հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննություն ապահովելու նպատակով, ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը:

Առաջարկվող օրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով: Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված կարգավորումների կապակցությամբ անցումային դրույթներով դրանց ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թ. հունվարի 1-ը, ինչը պայմանավորված է դատարանի ձեւավորմանն ուղղված աշխատանքները պատշաճ ապահովելու հրամայականով:

Համառոտ անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ հիմնական զեկուցողը կարեւորել է, որ դատարանների նախագահներին կվերապահվեն նոր լիազորություններ, ըստ որոնց՝ հնարավորություն կստեղծվի ԲԴԽ սահմանված կարգով մշտադիտարկում իրականացնել  դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ:

Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է նաեւ առանձնացնել Երեւան քաղաքում ընդհանուր իրավասության՝ քաղաքացիական եւ քրեական դատարանները:

Որոշակի փոփոխություններ են առաջարկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառման կարգի վերաբերյալ եւս. նախատեսվում է ապահովել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորություն:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, համառոտ ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ առաջարկները բավականին ծավալուն են եղել. համատեղ քննարկումների արդյունքում դրական լուծումներ են առաջարկվել:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արփինե Դավոյանին ծավալուն եւ ծանրաբեռնված աշխատանքի համար՝ դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էականորեն թեթեւացնելու ուղղությամբ ներկայացված արժեքավոր առաջարկությունների համար:


20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am